ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Այդ կետերը պետք է բացվեն»

«Այդ կետերը պետք է բացվեն»
06.12.2012 | 21:22

Երեկ ՀՅԴ-ն խորհրդարանական ընդդիմության և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ նախագահական ընտրությունների հանրային պլատֆորմի հասարակական քննարկում է կազմակերպել: Հիշեցնենք, որ դաշնակցությունը յոթ կետերով քաղաքական օրակարգ էր բերել երկրի զարգացման իրենց տեսլականը: Քննարկումների արդյունքում հայտնի դարձավ, որ բոլոր ընդդիմադիրները, գումարած ԲՀԿ-ն միացել են դաշնակցության միասնական պլատֆորմին: Չնայած ներկա ԲՀԿ-ականները հրապարակավ ոչ մի խոսք չեն ասել, միայն լրագրողներին են հայտնել, որ դրական վերաբերմունք ունեն այդ փաստաթղթի վերաբերյալ:

«Առաջիկայում եթե այս ձևաչափը կայանա, դա կարող է քաղաքացու մեջ հույս արթնացնել: Խնդրի դրվածքը կարող է բերել թեկնածուի քննարկմանը, այլ կերպ չի կարող լինել», - հույս է հայտնել ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը: «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ընդգծել է, որ լիովին ընդունում է յոթ կետերը` հավելելով. «Իհարկե, ժամանակի ընթացքում այդ կետերը պետք է բացվեն, և նախագահի յուրաքանչյուր թեկնածու, և որ կարևոր է, վարչապետի յուրաքանչյուր թեկնածու պետք է բացի այս յոթ կետերը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ